Երևանում կտեղադրվի Ալբերտ Ազարյանի հուշարձանը
Երևանում կտեղադրվի Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հուշարձանը։ Որոշումն ընդունվել է այսօր կայացած Երևանի ավագանու խորհրդի նիստում։
Հուշարձանը կտեղադրվի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի տարածքում։
