Բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանն ու Սեյրան Եղիկյանը ԱԱ 1/16-րդ եզրափակչում են
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 1/32-րդ եզրափակիչում Եղիկյանը մրցեց Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլա Կորդելայի հետ: Առաջին ռաունդում մրցակիցն ավելի շատ հարվածներ հասցրեց, և բոլոր մրցավարները նախապատվությունը տվեցին Իտալիայի ներկայացուցչին: 2-րդ ռաունդում հայ մարզիկը փոխեց մարտավարությունը, սկսեց ավելի շատ հարվածել ու բեկեց մենամարտի ընթացքը: Երրորդ՝ վճռորոշ ռաունդում Եղիկյանի առավելությունն ավելի նկատելի էր, և նա վստահ հաղթանակ տարավ:
