Պետք է ներողություն խնդրեմ երկրպագուներից․ Կապառոս
ԱԱ-2022-ի ընտրական փուլի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականը 0-5 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։ Խաղից հետո լրագրողների հարցերին է պատասխանել մեր թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Գրում է ArmSport.am-ը։
«Առաջին հերթին պետք է ներողություն խնդրեմ մեր երկրպագուներից։ Մենք շատ մեծ հույսերով ու խանդավառությամբ էինք մոտեցել այս խաղին՝ ցանկանալով ուրախություն պարգևել մեր մարզասերներին։ Բայց խաղը լավ չստացվեց, առաջին իսկ րոպեից թիմը լավ չխաղաց ու շատ արագ գոլ բաց թողեցինք։ Դա վատ ազդեցություն թողեց մեր խաղի վրա»,- ասաց մարզիչը։
