Կալկաթայի մրցաշարում Լևոն Արոնյանը գրավել է երկրորդ տեղը
Գրոսմայստեր Լևոն Արոյանը Tata Steel India մրցաշարի արագ շախմատի մրցաշարն ավարտեց երկրորդ տեղով։
Կալկաթա քաղաքում ընթացող արագ շախմատի մրցաշարում Արոնյանը վերջին երեք պարտիաներն ավարտեց ոչ-ոքի և 9 հնարավորից հավաքելով 5,5 միավոր զբաղեցրեց 2-րդ տեղը: Հաղթող դարձավ Արջուն Էրիգաիսին, ով վաստակեց 6,5 միավոր:
Մրցաշարն էր հնդկական Կալկաթա քաղաքում:
