Այսօր մրցահարթակ դուրս կգա 2 հայ ծանրորդ. ծանրամարտի ԱԱ
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ կներգրավվեն 96 կգ քաշային ծանրորդները:
Հայաստանն այս քաշային կարգում ունի 2 ներկայացուցիչ: Դավիթ Հովհաննիսյանն ընդգրկված է Բ խմբում:
Այս խմբում մրցումները կսկսվեն Հայաստանի ժամանակով ժամը 12.00-ին, իսկ ավելի ուշ՝ ժամը 15.00-ից կսկսվեն Ա խմբի մրցումները, որտեղ Հայաստանը կներկայացնի աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը:
