Տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նիստ, որը վարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին հայտնում է «Հայաստան» դաշինքը։
Նիստում ամփոփվել են 8-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի աշխատանքները, քննարկվել 2-րդ նստաշրջանի անելիքները, ինչպես նաեւ խմբակցության գործունեության ծրագրի ընթացքը։