Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին․ ԱՀ ԱԱԾ

Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Ասկերանում մոլորված քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին: Այս մասին հայտնում է Արցախի ԱԱԾ-ն.
«Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել 29.12.2021թ.-ի առավոտյան մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Արմեն Աբրիկի Վերդյանը։
ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում ԱՀ քաղաքացու կողմից ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»։