Հրազդանի տներից մեկի մոտակա անասնագոմում հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի 29-ին, ժամը 17:57-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում (մոտ 120 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:17-ին, մարվել՝ 19:06-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 50 քմ) և 5 հակ պահեստավորած անասնակեր։