Նոր տարին չի գալիս, որովհետև մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով, ով գողացավ հազարավոր երիտասարդների կյանքեր. Անդրանիկ Թևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Վերադարձնել գողոնը, պատժել հանցագործներին
Մտնում ենք նոր տարի։ Տարին նոր է, խնդիրները՝ հին։
Հայաստանը մնացել է 2020–ի նոյեմբերի 9–ի ու 10–ի արանքում։ Նոր տարին չի գալիս, որովհետև մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով։ Դեմք, որը հայ ժողովրդից գողացավ Արցախի պետականությունը, տարածքները, հազարավոր երիտասարդների կյանքեր։ Գողացավ ու հիմա էնտուզիազմով այն նվիրում է թուրքին։
Հին ու պարտված դեմքը ՀՀ քաղաքացիների դեմքից գողացավ ժպիտը (մեր պայմաններում լիաթոք կարող է ժպտալ և ուրախանալ միայն մանկուրտը, մարդանման ոչխարը)։ Գողացավ նաև հույսն ու ապագան։ Թուրքական նախապայմանները բավարարելով՝ գողանում է նաև անցյալը։
«Հեղափոխականները» մինչև այդ (2018–ից սկսած) գողացել էին մարդկանց հույզերը, սպասումները։ Գողությունը տեղի էր ունեցել հրապարակավ՝ տասնյակ հազարավորների ներկայությամբ։
Ավելի քան 3 տարի գողանում են բյուջեից։ Գողանում են ագահաբար և թշնամաբար։ Գողանում են չտեսավարի։
Խնդիրը, հետևաբար, շատ պարզ է։ Պետք է վերադարձնել գողոնը և պատժել հանցագործներին։ Հենց որ դա արեցինք, Նոր տարին կգա։ Այ էդ ժամանակ էլ միմյանց կշնորհավորենք»։