Արցախի ԱԳ նախարարն այցելել է զորամասեր և շնորհավորել զինծառայողներին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այսօր կառավարության անդամների ու ԱԺ պատգամավորների հետ այցելել է մի շարք զորամասեր և առաջնագծի որոշ հատվածներ։
Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախարարը շնորհավորել է զինծառայողներին գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթել անվտանգ ծառայություն։
Նա նաև ընդգծել է, որ հայրենիքի անդորրը պահպանողների ամուր կամքը, վճռականությունը և իրենց պարտականությունների կատարման արհեստավարժության բարձր մակարդակը անչափ ոգևորիչ է։