Սփյուռքը անվստահություն հայտնեց վարչապետ Փաշինյանին. Politik.am

Եվ այսպես, ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը։ Հաջողվեց հավաքել 9 միլիոն, 856 հազար 100 դոլար։ Համեմատության համար նշենք, որ 2018-ին հավաքվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար,-գրում է Politik.am-ը.
Ըստ ծրագրի 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը։ Ծրագրերը կյանքի կկոչվեն Արցախում, ինչպես նաև Հայաստանի 3 մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։
Մարաթոնն ակցկացվում էր «Ես իմ անուշ Հայաստանի» կարգախոսի ներքո, սակայն կարելի է արդեն ասել, որ նույնիսկ անուշ Հայաստանի մասին ոգեւորիչ բանաստեղծական տողերը չօգնեցին, ու նվազումն ակնհայտ է, որը դրսեւորվում է արդեն քանի տարի հստակ դինամիկայով։
Սա կարելի է ասել, որ Սփյուռքի գնահատականն է, տրված Փաշինյանի կառավարությանը, նրա կողմից հռչակած համահայկականության թեզի իրական պատկերը։
Հետաքրքրական է, որ նախորդ իշխանությունների օրոք այն ժամանակվա ընդդիմադիր, այսօրվա իշխանավորները հայտարարում էին, որ նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սերժ Սարգսյանի վարչակարգին սփյուռքահայերը չեն վստահում։
Այդ դեպքում պարզ հարց է առաջանում, արդյոք Նիկոլ Փաշինյանը մաքրամաքուր կառավարության հանդեպ էլ կա այդ վստահության պակաը, որ անցյալ տարվանից ավելի քիչ է գումար հավաքվել ավելի քան 1 միլիոն դոլարով։ Շատ ուշագրավ էր այս համատեքստում Սերժ Թանկյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի՝ շարունակական հանգանակություն կատարելու «չելենջին»՝ ամսական 23 դոլար, այսինքն ամսական մոտ 12 հազար ՀՀ դրամ։
Հավաքված միջոցները աշխարհասփյուռ հայության վստահության, այս դեպքում անվստահության քվեն էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։