Հարցման մասնակիցների 70.22 տոկոսի կարծիքով՝ Փաշինյանը պետք է հրաժարական տա

Օրեր առաջ Alternativ.am-ն իր ընթերցողների շրջանում հարցում էր նախաձեռնել՝ պարզելու, թե կարծո՞ւմ են արդյոք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից:
Հարցմանը մասնակցել է 7118 մարդ: Նրանց բացարձակ մեծամասնությունը՝ 70.22 տոկոսը, գտնում է, որ Փաշինյանը պետք է հեռանա, հակառակ կարծիքն է հայտնել մասնակիցների 29.78 տոկոսը: