Նախիջևանում անցկացվել են ադրբեջանական և թուրքական հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժություններ
Նախիջեւանում անցկացվել են ադրբեջանական եւ թուրքական հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունները:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, խոսքն այսպես կոչված մարտավարական-հատուկ վարժանքների մասին է, որոնք անցկացվել են «Նախիջեւանի կայազորի զորքերի համակարգման պլանի համաձայն 2021 ուսումնական տարվա համար»:
Զորավարժությունների սցենարը պայմանական թշնամու` դիվերսիոն խմբին չեզոքացումն է: Նախիջեւանի զորավարժությունները Կարսի զորավարժությունների շարունակությունն են դարձել: