Մեսսին հանդես կգա մամուլի ասուլիսով
Օգոստոսի 8-ին, «Կամպ Նոուում» կկայանա Լիոնել Մեսսիի մամուլի ասուլիսը։ Այս մասին ասել է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ Ռոմանոն հայտնել էր, որ Մեսսին և իր հայրը սպասում են ՊՍԺ-ի պաշտոնական առաջարկին՝ գործարքն ավարտին հասցնելու համար և որ արգենտինացին պատրաստ է ընդունել առաջարկը:
Սպասվում է, որ ՊՍԺ-ն Մեսիին կառաջարկի 2 տարվա պայմանագիր՝ ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Աշխատավարձը կկազմի տարեկան 35 մլն եվրո։