Ալիևների ընտանիքի օֆշորները․«Pandora Papers»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը և նրա մերձավորները 2006-ից ի վեր ունեցել են 84 օֆշորային ընկերություն, որոնց մասին ավելի վաղ հայտնի չէր, հայտնում է կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտության կենտրոնը (OCCRP) ՝ վկայակոչելով «Pandora Papers»-ի տվյալները:
OCCRP-ի տեղեկատվության համաձայն ՝ Իլհամ Ալիևի որդին ՝ Հեյդարը, ձեռք է բերել առաջին օֆշորային ընկերությունը, երբ դեռ դպրոցում է սովորելիս եղել։ Նախագահի դուստրը՝ Արզուն, օֆշորի տիրուհի է դարձել 19 տարեկանում։
«Առնվազն ութ ընկերություններ ստացել են բազմամիլիոնանոց գումարներ՝ փողերի լվացման և փոխանցումների ընդարձակ համակարգերից, որոնք նախկինում հայտնաբերել էին OCCRP-ը»,- նշում է կենտրոնը:
Ինչպես նշում է OCCRP-ը, այդ օֆշորային ընկերություններից մի քանիսը փակվել են վերջին տարիներին, իսկ Ալիևի սեփականության մի մասը վաճառվել է: Կենտրոնը հայտարարում է, որ 2017 թվականի դրությամբ Ալիևները մոտ 191 մլն դոլարի անշարժ գույք են փոխանցել գաղտնի հիմնադրամին, որը ստեղծվել և վերահսկվում էր նախագահի աներոջ կողմից: