Ազատ ոճի ըմբշամարտի Մ23 ԱԱ․ Մանվել Խնձրցյանը մեկնարկեց վստահ հաղթանակով
Բելգրադում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունը: Մրցումների առաջին օրը գոտեմարտեր են անցկացվելու 5 քաշային կարգերում, որոնցից 4-ում Հայաստանը ներկայացուցիչ ունի: Մեր տղաներից առաջինը մրցագորգ է դուրս եկել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը և ժամանակից շուտ 11-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Շվեյցարիայի ներկայացուցիչ Նիլս Լեյտերտի նկատմամբ:
1/8 եզրափակչում Խնձրցյանը կհանդիպի Վլադլեն Օպանասենկո (Ուկրաինա)-Ռայան Հավսավի (Սաուդյան Արաբիա) զույգի հաղթողի հետ: