ԱԺ նախագահն ու ընդդիմադիր պատգամավորները վիճում են ԱԺ լիագումար նիստ անցկացնելու հարցով (տեսանյութ)
Ազգային ժողովում լիագումար նիստ անցկացնելու հարցով հրավիրվել է ԱԺ խորհրդի նիստ։
Ըստ էության, իշխանական և ընդդիմադիր պատգամավորերը ընդհանուր հայտարարի չեն գալիս նիստ անցկացնելու հարցով։ Ընդդիմադիրները ցանկանում են նիստին ներկա լինի նաև Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները այսօր ժամը 20.00-ին նախաձեռնել են ՀՀ ԱԺ արտահերթ լիագումար նիստ:Օրակարգում՝ ստեղծված իրավիճակը։ Քիչ անց հրավիրվել է ԱԺ խորհրդի նիստ»։