Ադրբեջանի հատուկջոկատայինները վարժանքներ են իրականացնում Նախիջեւանում թուրք մասնագետների հսկողության ներքո

Ադրբեջանի համազորային բանակի հատուկջոկատայինները տակտիկական-հատուկ վարժանքներ են իրականացնում Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում։
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ վարժանքների սցենարի համաձայն, որոնց հետեւել են հատուկջոկատայինների հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուստաֆաեւը եւ Թուրքիայի ԶՈւ ներկայացուցիչները, հատուկ նշանակության ստորաբաժանումները գործողություններ են իրականացնում՝ սադրանք նախապատրաստող ահաբեկչական խմբավորման պարագլխին ձերբակալելու եւ պայմանական թշնամու՝ զինամթերքով պահեստները ոչնչացնելու նպատակով։
Վարժանքներին ներգրավվել են ուղղաթիռներ։