Պետք է իրոք միավորվենք, ձևավորենք իրական դիմադրություն՝ օր առաջ հասնելու այս իշխանության հեռացմանը ․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

«Հավատալ իշխանությունների խոսքերին ինքնախաբեություն է , հույս ունենալ, որ այս իշխանություններով հնարավոր է երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից անհեռատես, անհեռանկար, սին հույսեր են։ Ի՞նչ պետք է անենք , պետք է իրոք միավորվենք , գծենք այն կարմիր թելերը , որոնց մասին այս ամբիոնից բազմաթիվ անգամ խոսվեց , ձևավորել իրական դիմադրություն, համազգային ու համաժողովրդական պահանջ, օր առաջ հասնել այս իշխանությունների հեռացմանը»,-խորհրդրանում հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
« Շատ խոսվեց միասնության մասին , մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք , կրկին հայտարարում եմ՝ սա մեկ ուժի, մեկ մարդու, մեկ կազմակերպության խնդիր չէ, սա հայ ժողովրդի խնդիրն է։ Այստեղ կան բազմաթիվ մարդիկ, կուսակցության ներկայացուցիչներ, տարբեր ոլորտների մարդիկ, մեզ բոլորիս միավորել է Հայրենիքի փրկության գաղափարը։ Այս օրերին կարևոր խնդիրներից է ձևավորել պահանջ՝ ցույց տալով, որ այս իշխանությունները չունեն մանդատ երկիրը տանել ու նոր զիջումների, նոր կապիտուլյացիայի։ Բազմաթիվ անգամ իշխանականները հնչեցրել են՝ «ժողովրդի կողմից ունենք վստահություն, անելու ենք այն, ինչ ուզելու ենք» , մեր խնդիրն է, որ մեր պահանջը դարձնենք ժողովրդական պահանջ և ցույց տանք որ չունեն այդ մանդատը»,-ասաց Իշխան Սաղաթելնաը։
Ավարտելով խոսքը ԱԺ փոխնախագահն ընդգծեց․
«Մենք առաջնորդվում ենք մեկ սկզբունքով ՝ ով մեր ծրագրերին դեմ չէ , ով մեզ դեմ չէ մենք իր կողքն ենք, իր հետ ենք՝ հանուն Հայաստանի և Արցախի»։
Մանրամասն՝ տեսանյութում։