Այս իշխանությունը հեշտ չի գնալու, անկյուն քշված գազանի պես պայքարելու է մինչև վերջ. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ դիմելով ընդդիմադիրներին կոչ արեց ստորագրահավաք մեկնարկել, քանի որ հունիսի 20-ին այս իշխանությանը ձայն տված մարդիկ արդեն վաղուց փոշմանել են:
«Էրդողանը վերջին մի ամսում երեք անգամ խոսել է միջուկային զենքի մասին: Այսօր մեր վիճակը սարսափելի է, վաղն ավելի վատ է լինելու: Ո՞վ է մեզ պաշտպանելու, արևմուտքը մեզ մի փամփուշտ չի տալու, սա արևմտյան նախագիծ է ուղղված Ռուսաստանի դեմ: Պետք է այս տղան գնա, նրա հետևից էլ Արմեն Սարգսյանը պետք է գնա, որ հասկանանք ինչ ենք անելու»,-ասաց նա: