Մի օր ավել այս մարդկանց կալանքի տակ պահելը կարծես այս իշխանության կյանքի նպատակը լինի. Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում ընթանում է Գորիսի նորընտիր համայնքապետ Առուշ առուշանյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատական նիստին մասնակցում է նաև Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ եկել է աջակցելու Առուշ Առուշանյանին անարդարության դեմ պայքարում:
«Այն, ինչ կատարվում է Սյունիքի համայնքապետերի նկատմամբ, անձնական վրեժխնդրության հետևանք է, բոլորս էլ հիշում ենք իշխանության այցը Սյունիքի մարզ, կալանավորված տղաների վերաբերմունքը նրանց նկատմամբ: Նման տղաների ազատությունից զրկելը, որոնք կարողացել են կազմակերպել Սյունիքի պաշտպանությունը, զենք վերցրել, կարող է անվտանգային հարցեր առաջացնել»,-ասաց նա, փոխանցում է yerevan.today-ը: