Բա հազարավոր զոհված տղերքի հոգիները ո՞նց ես կալանավորելու, երբ քեզ այցի կգան․ Ագնեսա Խամոյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Վախերդ կալանքներով չես փարատի, Աշոտ Մինասյանին էլ կալանքով չես կոտրի, դու մինչեւ կյանքի վերջին վայրկյանն այլեւս դատապարտված ես վախի մեջ ապրելուն, էդ կալանքներն էլ են վաղը դադարելու մխիթարել քեզ…
Լավ, սյունեցիներ Առուշին, Մխիթարին, Արթուր Սարգսյանին ու Մանվել Փարամազյանին, հիմա էլ Աշոտ Երկաթին կալանավորեցիր հոգիդ խաղաղվեց, հանգիստ ես, բա հազարավոր զոհված տղերքի հոգիները ո՞նց ես կալանավորելու, երբ քեզ այցի կգան/գալիս են/…»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը որոշում է կայացրել կալանավորել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։