948 մլն դրամ` Գյումրիում ասֆալտապատման ու էներգախնայող համակարգի ներդրման համար

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում որոշեց 948 միլիոն դրամ հատկացնել Գյումրում ասֆալտապատման ու էներգախնայող համակարգի ներդրման համար։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում կապալառու և մատակարար կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերով 2021 թվականին ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով կատարելու համար թվով երեք պայմանագրերի աշխատանքների կատարման համար ներառյալ համաֆինանսավորումը 2021 թվականին անհրաժեշտ է 948,312․8 հազար ՀՀ դրամ վարկային միջոցներ, որից 5113 հոդվածով՝ 816,312.8 հազար ՀՀ դրամ և Գյումրի քաղաքի լուսավորության համակարգի արդիականացման համար 1201 հատ ԼԵԴ լուսատուների և վահանակների ձեռքբերման համար 5129 հոդվածով՝ 132,000 հազար ՀՀ դրամ:
Ծրագրի հիմնական նպատակն է Գյումրի քաղաքում ունենալ անվտանգ երթևեկության կազմակերպման համար բարեկարգ փողոցներ և էներգախնայող արտաքին լուսավորության ցանց։ Ծրագրի շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել Գյումրի քաղաքի ճանապարհների հիմնանորոգման և քաղաքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ, այդ թվում` ասֆալտի և մայթեզրերի նորոգում, ինչպես նաև ջրահեռացման/դրենաժային/ ենթակառուցվածքների արդիականացում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում և Գյումրի քաղաքի համար ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության և գործողությունների պլանի մշակում:
ի