Ինչպե՞ս է երաշխավորվելու հայկական արտադրողների բեռների անվտանգությունը Ադրբեջանի և Թուրքիայի տարածքում. Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան կոմունիկացիաների բացման շուրջ ռիսկերի վերաբերյալ մի քանի հարցեր է առանձնացրել.
«1. Հայաստանին, ըստ պաշտոնական տվյալների, երկաթգծի ենթակառուցվածքին կպնելու համար ենթադրաբար հարկավոր է 1.2 մլրդ ներդրում (էկոնոմիկայի նախարարը ասում է ոչ նախագիծ կա, ոչ վերջնական հաշվարկ)։
ա) Ո՞վ է տալու մեզ այդ գումարը ու ինչ պայմաններով։
բ) Տարեկան եկամուտը ինչքա՞ն է լինելու երկաթգծից ու այդ պարտքը ինչքա՞ն ժամանակում ենք փակելու, եթե փակենք։
2. Ինչպե՞ս է կարգավորվում հայ արտադրողի պաշտպանությունը էժան թուրքական ապրանքի հետ մրցակցության մեջ չտուժելուց։
ա) ագրարային սեկտորում ջերմոցները ավելի էժան թուրքական արտադրանքի հետ ինչի՞ հաշվին են մրցելու, որ չսնանկանան։
բ) ի՞նչ մեխանիզմներով է կարգավորվելու թուրքական արտադրանքի մեր շուկայում մոնոպոլիան կանխելը։
3. Ինչպե՞ս է կարգավորվում թուրքական ու ադրբեջանական կապիտալի ներհոսքը։
ա) Ինչպե՞ս է կանխվում երրորդ երկրներում գրանցված ընկերությունների միջոցով Հայաստանում տարածքներ կամ բիզնեսներ գնելու գործընթացը
բ) Ինչպե՞ս է կանխվում սննդի, վառելիքի և այլ ռազմավարական նշանակության հարցերում կախվածության մեջ ընկնելու ռիսկը
4. Ինչպե՞ս է երաշխավորվելու հայկական արտադրողների բեռների անվտանգությունը Ադրբեջանի և Թուրքիայի տարածքում։
ա) Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների կամ հումքի անխոչընդոտ անցնելը
բ) Խնդիրներ առաջանալու դեպքում փոխհատուցումը
Եթե մասնագետ ընկերներ ունեմ, որոնք ունեն այս հարցերի պատասխանները, խնդրում եմ կիսվել»։