Գրիգոր Երիցյանը և Գայանե Վարդանյանը ավագանու մանդատները վայր դնելու դիմում են ներկայացրել
Երևանու ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Գրիգոր Երիցյանը և Գայանե Վարդանյանը դիմում են ներկայացրել մանդատը վայր դնելու վերաբերյալ։ Աս մասին ավագանու արտահերթ նիստի ընթացքում հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու և գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը առաջադրելու հարցերը։