Կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 277 մլն
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել Է 277 միլիոն 161 հազար 452: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 377 հազար 204 մարդու:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 51 միլիոն 545 հազար 991 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 812 հազար 69-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 միլիոն 765 հազար 976-ի, իսկ մահացածների թիվը՝ 478 հազար 759 մարդ: Երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ գրանցվել Է 22 միլիոն 222 հազար 928 հիվանդացած, մահացել Է 618 հազար 91-ը: