Դատախազությունը դարձել է գունավոր իշխանափոխության պահապանը․ Ռոբերտ Քոչարյան
Հայաստանն իրոք դադարել է լինել ժողովրդավար պետություն, քանի որ դադարել է լինել իրավական պետություն։ Դա համար բոլոր նախադրյալներն առկա են ու առերևույթ են։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նախագահ Քոչարյանն ընդգծեց․ «Այն, ինչ կատարվեց ՏԻՄ ընտրությունների ժամանակ և դրանից հետո, ուղղակի մաստեր կլաս է իշխանությունից խելքը կորցրած բռնապետերի համար, Կիմ Չեն Ընը նախանձությունից կմեռներ։ Այսպիսի բան Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել, անգամ հնարավոր չէր պատկերացնել, որ այն, ինչ կատարվում է Վանաձորում, Գորիսում, Թալինում, Մասիսում և մի շարք այլ քաղաքներում, ուղղակի անհնար էր նույնիսկ հիվանդ երևակայության պարագայում ենթադրել, որ սա հնարավոր էր։ Սա վարչա-իրավական ատրակցիոն է։
Դատախազությունը շատ հետաքրիքր կեցվածք ունի․ դարձել է գունավոր իշխանափոխության պահապանը, այլ ոչ թե օրենսդրության և Սահմանադրության։ ՍԴ վերջին որոշումներն ուղղակի իրավական դաշտում հաստատեցին այն, ինչը մենք ասում էինք մի քանի տարի անընդմեջ։ Դատախազությունն ունի շատ բարդ հարաբերություններ կա՛մ իրավագիտության, կա՛մ խղճի հետ․ միգուցե երկուսի հետ էլ։
Մի աֆորիզմ կա՝ արդյո՞ք կարող ես համարել, որ խիղճդ մաքուր է, եթե դրանից ընդհանրապես չես օգտվում։ Սա մեր դատախազության մասին է։
Երկիրը ենթադրյալ ժողովրդավարության բաստիոնից դարձել է տգիտության և իրավական բեսպրեդելի բաստիոն․ սա ևս փաստ է։ Ի դեպ, ինչ ասում եմ, փաստեր են»։