Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ հեռանալ Սերիա Ա-ից

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ հեռանալ Սերիա Ա-ից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Tuttosport-ը: Հռոմեական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ միանալ Մոսկվայի «Սպարտակ»-ին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Հայ կիսապաշտպանը ցանկություն ունի մնալ Իտալիայում և խաղալ Սերիա Ա-ում: