Գողության մեղադրանքով հետախուզվող կինը բերման ենթարկվեց

Դեկտեմբերի 27-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Վաղարշյան փողոցի շենքերից մեկից բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Գայանե Ա.-ն, որը նոյեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: