Կայքի արխիվացված տարբերեկ
Երևան, 27.Ապրիլի.2025, 00:00
Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է Հայաստան վերադարձած ռազմագերիների անունները Բաքուն հայտնել Է Երևանին 5 հայ զինծառայողի վերադարձնելու մասին Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին․ ԱՀ ԱԱԾ Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, Փաշինյանի սպանության նախապատրաստություն չի եղել․ պաշտպաններ Տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստանը սկսել է խժռել իր զավակներին». գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը կալանավորվեց

ՀՅԴ Հայ դատի ամերիկայի հանձնախմբի նախագահը նամակով դիմել է Բայդենին

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը ներկայացրել է հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր:

Նոյեմբերի 29-դեկտեմբերի 3-ը Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում գումարվեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը, որին մասնակցել են Հայ դատի ավելի քան 20 հանձնախմբերի շուրջ 50 ներկայացուցիչներ։

Խորհրդաժողովի օրակարգը վերաբերել է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքի բոլոր ոլորտներին՝ ստեղծված իրավիճակում Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծմանը հասնելու ուղղություններից մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հատուցումներ, Թուրքիա-Ադրբեջանի հակահայ գործունեությանը հակազդեցություն և այլն։ Քննարկվել են նախորդ շրջանի աշխատանքները և առաջիկա անելիքները։ Ըստ անհրաժեշտության՝ կատարվել մարտավարական ճշգրտումներ։

Հայ դատի Կենտրոնական գրասենյակը դեկտեմբերի 6-ին հրապարակել է խորհրդաժողովի աշխատանքների մասին հայտարարություն:

2021 թ. նոյեմբերին, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հրատարակել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների 2020 թ. աշխատանքը ամփոփող տարեգիրք։ Այդ շարքը շարունակական է լինելու, 2022 թ․ առաջին եռամսյակում նախատեսվում է հրապարակել Հայ դատի 2021 թ․ աշխատանքներն ամփոփող տարեգիրքը։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ  Րաֆֆի Համբարյանը  նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Բաքվին և կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա վարչակարգի այլ բարձրաստիճան անդամների դեմ՝ որպես Հայաստանի, Արցախի և Կովկասյան տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության ընդհանուր վերանայում։

Իբրև ամերիկյան քաղաքականության վերանայման չափանիշներ՝ Համբարյանը նշել է․

1)     հետ կանչել 907-րդ բանաձևի նախագահական սահմանափակումները՝ Ադրբեջանին ԱՄՆ-ի օգնության վերաբերյալ,

2)    100 միլիոն դոլարի ուղղակի օգնություն տրամադրել Ադրբեջանի կողմից էթնիկական զտումների ենթարկված ավելի քան 100․ 000 արցախահայերին աջակցելու համար,

3)    Գլոբալ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ 2020 թվականին Արցախում և Հայաստանում տեղի ունեցած հարձակումների ժամանակ կատարված ռազմական հանցագործությունների համար,

4)    դատապարտել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անօրինական կալանավորումը,

5)    Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների տեղափոխման և Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ապօրինի զինամթերքի կիրառման վերաբերյալ հետաքննություն իրականացնել,

6)   դատապարտել Թուրքիայի նյութական ռազմական աջակցությունը Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտման և Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի ուղղությամբ,

7)    ակտիվորեն հակազդել Հայաստանին մոլորեցնելու Թուրքիայի փորձերին՝ «կարգավորելու» երկկողմ հարաբերությունները՝ ի հաշիվ Արցախի անկախության կամ Հայոց ցեղասպանության արդարության։

Եվրոպա

Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ընթացիկ գագաթաժողովի և Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպան վերաբերյալ դեկտեմբերի 14-ին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը․

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը և Եվրոպական երկրներում գործող իր հանձնախմբերը, որպես Եվրոպական Միության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Եվրոպական Խորհրդի նախագահին կոչ են անում․

  1. վերահաստատել ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և հիմնարար սկզբունքներին, ներառյալ Արցախի/Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության ինքնորոշման իրավունքը,
  2. որդեգրել հստակ դիրքորոշում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ադրբեջանական շարունակվող սադրանքների անընդունելիության վերաբերյալ,
  3. կոչ անել Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ և ամբողջությամբ դուրս բերել իրենց զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքից,
  4. կոչ անել Ադրբեջանի իշխանություններին ձեռնամուխ լինել հայկական բնակավայրերի շուրջ, այդ թվում՝ Արցախում, ապառազմականացված անվտանգության գոտու ստեղծմանը,
  5. արձանագրել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանազատման որևէ գործընթաց չի կարող պարտադրվել ուժի կիրառմամբ, մարդու իրավունքների ոտնահարմամբ՝ ի հաշիվ Հայաստանի ազգային անվտանգության և կանխորոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ ադրբեջանական պահանջների համատեքստում,
  6.   ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել հայ ռազմագերիներին և պահվող անձանց,
  7.    ընդգծել, որ 2020 թվականի պատերազմի արդյունքում ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումները հանդուրժելի չեն,
  8.   փաստել, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի կողմից սանձազերծված պատերազմը, վարձկան ահաբեկիչների տեղակայմամբ, չի կարող հանգեցնել Հայաստանի Հանրապետության տարածքով հատուկ կարգավիճակ ունեցող որևէ տրանսպորտային կապի սահմանմանը` ի հաշիվ Հայաստանի անվտանգության և տնտեսական շահերի,
  9. Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշում գործադրել՝ դադարեցնելու Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության յուրացման և/կամ ոչնչացման քաղաքականությունը,
  10. Ադրբեջանի իշխանություններին կոչ անել դադարեցնել հայատյացության և պատերազմական հռետորաբանության քաղաքականությունը։

Հունաստան

ՀՅԴ Հայ դատի Հունաստանի գրասենյակը հանդիպում է ունեցել Սալոնիկի Քաղաքային տրանսպորտի կազմակերպության ղեկավարի հետ, որին բողոք է փոխանցել հանրային տրանսպորտի վրա անթույլատրելի և վիրավորական գովազդային գրառումների կապակցությամբ: Կազմակերպության նախագահը հանձն է առել անհապաղ հետամուտ լինել խնդրի վերացմանը և նշել, որ արդյունքների մասին առաջիկա օրերին կազմակերպությունը համապատասխան հայտարարություն կտարածի: Նշենք, որ նոյեմբերի կեսերին Սալոնիկի քաղաքային ավտոբուսների վրա, ադրբեջանցիների ջանքերով, փակցվել է հայկական պատմական Շուշի քաղաքի պատկերով գովազդային պաստառ, որը նենգափոխում էր քաղաքի հայկական պատկանելիությունը։

Համակազմակերպությամբ ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի և Հունաստանի Համապոնտական միության՝ դեկտեմբերի 9-ին Աթենքի «Փարնասոս» սրահում տեղի ունեցավ հատուկ միջոցառում՝ նվիրված ցեղասպանության զոհերի միջազգային օրվան։

Թեև միջոցառումը կազմակերպված էր հայ և պոնտոսցի քաղաքական միավորների կողմից, ոգեկոչումը նվիրված էր այլ ցեղասպանությունների, որոնք իրագործվել են 20-րդ դարի ընթացքում և իրենց ամոթալի հետքն են թողել մարդկության վրա, հատկապես մարդկային անտարբերության և ոճրագործների անպատժելի մնալու պատճառով։

Երեկույթին ներկա էին Աթենքի և համայն Հունաստանի Իերոնիմոս արքեպիսկոպոսի ներկայացուցիչը, Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, համալսարանական դասախոսներ և հասարակական շրջանակ, որոնք եկել էին ոգեկոչելու ցեղասպանությունների զոհերի հիշատակը։

Միջոցառման օրակարգն ընդգրկում էր չորս տարբեր զեկույցներ, որոնք մանրամասնորեն ներկայացրել են յուրաքանչյուր ոճրի քաղաքական, պատմական և միջազգային արձագանքի մանրամասնությունները։

Ֆրանսիա

Դեկտեմբերի 6-ին Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավորների նախաձեռնությամբ և Հայ դատի Ֆրանսիայի հանձնախմբի համակազմակերպմամբ՝ Փարիզում տեղի ունեցավ «Միասին հանուն հայ ժողովրդի» միջոցառումը, որին ներկա էր ավելի քան 500 մարդ։ Հիմնական զեկուցողներից էր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Միջոցառման արդյունքում հրապարակվել է համատեղ հայտարարություն, որը ստորագրել են Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա Ալֆոնսին, Ֆրանսուա-Քսավյե Բելամին և Նատալի Լուազոն։ Նրանք իրենց սատարումն են հայտնել ադրբեջանաթուրքական ագրեսիայի դեմ պայքարող հայ ժողովրդին։

Կիպրոս

Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը, նկատի ունենալով Արցախյան պատերազմի տարելիցը, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող սադրանքները, գործակցաբար Հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի, ինչպես նաև Արցախի բարեկամաների շրջանակի հետ, պատրաստել է Ադրբեջանին դատապարտող բանաձև, որն Արցախի բարեկամների շրջանակը ներկայացրել է խորհրդարանին։

2021 թ․ դեկտեմբերի 3-ին Կիպրոսի խորհրդարանը միաձայնությամբ ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձևը։

Ավստրալիա

Նոյեմբերի 30-ին Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում առաջին անգամ քննարկման է դրվել բանաձև, որն ուղղակիորեն կոչ է անում կառավարությանը՝ ճանաչել Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները:

Պատգամավոր Թրենթ Զիմերմանի առաջ քաշած բանաձևը հորդորում է Ավստրալիայի կառավարությանը՝ հավատարիմ մնալ 1948 թվականի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման» մասին կոնվենցիային՝ ճանաչելով «Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, հույների և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը»:

Ավստրալիայի խորհրդարանի ներկայացուցչական պալատը կոչ է արել Դաշնային կառավարությանը ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները։

Սա ներկայացնում է «Արդարության համատեղ նախաձեռնության» առաջին օրենսդրական հաջողությունը, որը ձևավորվել է 2020 թվականի փետրվարին հայ-ավստրալիական, ասորա-ավստրալիական և հունա-ավստրալական համայնքների կողմից:

«Ներկայացուցիչների պալատը խոսել է. Ավստրալիայի խորհրդարանի ամենամեծ և ամենաներկայացուցչական օրենսդիր պալատը միաձայն կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները», – հայտարարել Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը:

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

Հանրապետությունում փակ ավտոճանապարհներ կան Գերիների ծնողներն այս պահին Կառավարության շենքի դիմաց նստացույց են անում (տեսանյութ) Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր Անցնող 2021 թվականը դժվար տարի էր բոլորիս համար. մեր գրեթե բոլոր կանխատեսումները, ցավոք, իրականացան. Արթուր Վանեցյան Կոտայքի մարզում 29–ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, որոնք դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին. Մամիկոն Ասլանյան Ի՞նչ եղանակ է սպասվում տոնական օրերին Նոր հաղթանակներ կռենք. Սեյրան Օհանյան Անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց, այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում. ՀՀ ՄԻՊ Արցախի ԱԳ նախարարն այցելել է զորամասեր և շնորհավորել զինծառայողներին Նոր տարում ազգային միասնականությամբ լծվենք մեր պետականությունը պաշտպանելու և ամրացնելու գործին. «Հայաստան» դաշինք Հաջորդ տարի՝ եռամսյակը չանցած, մենք կազատվենք այս իշխանություններից․ գեներալ Նոր տարին չի գալիս, որովհետև մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով, ով գողացավ հազարավոր երիտասարդների կյանքեր. Անդրանիկ Թևանյան Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Մյասնիկյան պողոտայում բախվել են Nissan-ն ու UAZ-ը, վերջինը կողաշրջվել է․ 15-ամյա պատանին հոսպիտալացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույց Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայրերով, նպատակաուղղված. Գեղամ Ստեփանյան Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Հայտնիների ամենաքննարկված թափանցիկ զգեստները (լուսանկարներ) Դորլաը փոքր-ինչ աճել է, եվրոն ու ռուբլին՝ նվազել. արտարժույթների փոխարժեքներն այսօր Տոնելու ոչ ցանկություն ունեմ, ոչ տրամադրություն. Տիգրան Աբրահամյան Չի բացառվում՝ ցանկություն առաջանա Նոր տարին դիմավորել հարազատ տնից հեռու. աստղագուշակ Ինչ եղանակ է սպասվում տոնական օրերին Այս իշխանության պաշտոնավարման յուրաքանչյուր օրը բերում է նոր կորուստներ և ավելի է վտանգում ապագան․ Վահե Հակոբյան Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու Երևանի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն Մեր թշնամիները այսպիսի երազանք՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով, չէին կարող երբևէ ունենալ․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)․ 168.am Գառնիկ Իսագուլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, պահվում է մեկուսացված, ցուրտ սենյակում Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարումը ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ, առաջատարը Լևոն Արոնյանն է Դատարանը մերժել է նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը. Ռուբեն Մելիքյան Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած քաղաքական նոր տարրերը Տավուշի մարզում ՀՀ ՊՆ փոխգնդապետը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է Դատախազությունը ստացել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը Կառավարությունը վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությունը Երևան- Ստամբուլ- Երևան չվերթներ կիրականացնի Պահանջում ենք դադարեցնել ՏԻՄ-երի վրա ապօրինի ազդեցություններն ու դրանց կազմակերպումը․ հայտարարություն Կաշառք ստանալու համար հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդը պարտադիր պետք է սիրի հայերին․ Արթուր Ղազինյան Սա խուժանապետության հաստատաման փորձ է մեր երկրում․ Սաղաթելյանը՝ Վարդենիսում հետընտրական խայտառակության մասին Կեղծ դիպլոմ, գողացված պետհամարանիշ. ԱԱԾ-ին խնդրում ենք ուսումնասիրել նաև մեր հրապարակումները Ինչո՞ւ է կառավարությունն իր ազգադավ քաղաքական օրակարգի գործիք դարձնում մեր մտավորականներին Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, Օպել-ում հրդեհ է բռնկվել, կա վիրավոր Երևանում բախվել են Pontiac-ն ու Volkswagen-ը. նրանք հայտնվել են կանաչ գազոնում, կան վիրավորներ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար. Փաշինյանի այցը ՍԴ քրեապես պատժելի արարք է Հաջորդ տարի ևս ունենք գնաճի կանխատեսումներ. կառավարությունը դրա հետևանքները մեղմելու քայլեր չի նախատեսում. Պատգամավոր ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղի ադրբեջանցիներին Արցախ վերադարձնելու վերաբերյալ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Աշխարհում կա՞ մի պետություն, որը ծնի այնպիսի ղեկավար, ով թշնամու օգտին քարոզում է թշնամուց է՛լ ավելի մեծ էնտուզիազմով. Անդրանիկ Թևանյան Լարված իրավիճակ և քաշքշոց Վարդենիսի ավագանու անդամների միջև ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր գերիներին 24-ամյա աղջկան գտել են անգիտակից վիճակում. բնակարանում թմրամիջոց ու արնանման հետքեր են հայտնաբերվել Ամենօրյա ռեժիմով իշխանություններին տեսնելը շատ տհաճ է. նրանց լպիրշությունը շատ զզվելի է. Արեգնազ Մանուկյան Շղթան շարունակվում է. ահա թե ինչի են հանգեցրել «բարեփոխումները». 168.am Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք. մահացել է 11 քաղաքացի Ե՞րբ կկայանա Պուտին-Բայդեն հեռախոսազրույցը Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն Դեկտեմբերի 20-25-ը ոչնչացվել է 173 հատ արկ ու զինամթերք, մաքրվել՝ 92 400 քմ տարածք Հայաստանին 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերվել Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման թուրքական նախապայմաններից մեկը հայտնի է Աճե՞լ, թե՞ նվազել է դոլարը․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Շենքի բակում վիճաբանություն է եղել, հայտնաբերվել են ինքնաշեն ատրճանակ, արնանման հետքեր Ինչպիսին է իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում Հրդեհ անասնագոմում. ծխահարվել և անկել են մի շարք կենդանիներ Ո՞ր մարզերում այսօր լույս չի լինի «Հրապարակ». Դավիթ Տոնոյանը հանդես կգա սենսացիոն բացահայտումներով «Հրապարակ». Արա Այվազյանը վերադառնում է «Հրապարակ». Խորհրդարանականներից կազմված պատվիրակություն կայցելի ԱՄՆ. ընդդիմադիրներից ովքեր կգնան Դատարանն այսօր հերթական անգամ փաստել է, որ Փաշինյանի խոսնակը զրպարտություն է հրապարակել Վանեցյանի մասին. փաստաբան Ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում․ Առուշ Առուշանյանի ուղերձը գորիսեցիներին Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են ՎԱԶ 21099-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության Камаз-ը․ կա 5 վիրավոր Հրազդանի տներից մեկի մոտակա անասնագոմում հրդեհ է բռնկվել Ուղղակի ապշեցուցիչ է, որ Հայաստանում ազատորեն գործում է թուրք-ադրբեջանական քարոզչամիջոց․ Ավետիք Իշխանյան Պարեկայինները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ) Ախր Սովետի թիվը չի, և հիմա դժվար է տվյալները թաքցնել. պատգամավորը՝ Փաշինյանի փաստերի մասին Կապանում հյուպատոսություն բացելն ազդակ է առ այն, թե Իրանի համար որքան կարևոր է Սյունիքը․ Ոսկանյան