Ախր Սովետի թիվը չի, և հիմա դժվար է տվյալները թաքցնել. պատգամավորը՝ Փաշինյանի փաստերի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաշինյանն իր հայտնի «100 փաստ նոր Հայաստանի մասին» տրագիկոմիկ սերիալում հպարտանում էր Հայաստանում ստեղծված նոր աշխատատեղերի մասին։ Թե բա՝ երբեք, աննախադեպ, պատմական, ֆլան-ֆստան։ Նայում եմ Համաշխարհային բանկի տվյալները: Մեղմ ասած՝ իրար չեն համապատասխանում։ Փաստացի, գործազրկության մակարդակով աշխարհում առաջատար դիրքերի վրա ենք:
Բայց դե մեզ համար դա հո նորություն չէ։ ՄԽ համանախագահներից երկուսը չեն հաստատում, իսկ երրորդը հերքում է թավշյա վարչապետի խոսքերը։Ախր էս անտերը Սովետի թիվը չի, հիմա շատ դժվար է տեղեկությունները թաքցնել»։