Ուղղակի ապշեցուցիչ է, որ Հայաստանում ազատորեն գործում է թուրք-ադրբեջանական քարոզչամիջոց․ Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
««Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»
Գարեգին Նժդեհ
Վարչապետ կոչեցյալի հակաարցախյան ասուլիսից հետո, Արցախի, նույնն է թե ողջ Հայաստանի ճակատագրով անհանգստացած բոլոր հայորդիները այս կամ այն չափով արտահայատվեցին։ Բնական է, հատկապես արցախցիների անհանգստությունը, երբ Հայաստանի ղեկավարը պատրաստ է ոչնչացնել Արցախը։
Եվ ահա, վարչապետ կոչեցյալը, գործի է դնում «անկախ» լրատվամիջոցները, որոնք էլ սկսել են հակաարցախյան քարոզչությունը։ Կեղծիքներով, բանակից թռած Արման Բաբաջանյանի 1-in.am կոչվող գարշալրատվամիջոցը լծվել է այդ հակապետական, հակազգային քարոզչությանը։ Գարշալրատվամիջոցի «լրագրող» կոչվող ոմն Ժիրայր Ոսկանյան իր սադրիչ, հակաարցախյան հարցերն է ուղղում ոմն Հովհաննես Հարությունյանին և․․․ ժամանակին իմ կողմից հարգված, «ազատամարտիկ» Վարդան Մալխասյանին։ Քողարկելով, իբր հակառոբերտքոչարյանական և հակասերժսարգսյանական քողի տակ, «լրագրողի» հետ միասին այս օբյեկտները տանում են հակաարցախյան քարոզչություն, ընդհուպ «հերթական հակաղարաբաղյան» շարժում սկսելու մասին։
Դե պարզ է, առաջինը 2008թ․ էր։Եվ այս երեք ոչնչությունները ատամներով պաշտպանում են Արցախը հանձնած, պարտության պատասխանատու, վարչապետ կոչեցյալին։ Ուղղակի ապշեցուցիչ է, որ Հայաստանում ազատորեն գործում է թուրք-ադրբեջանական քարոզչամիջոց։
Ինչպե՞ս կարող ենք ուշքի գալ, երբ ներքին թշնամին, հազար անգամ ավելի վտանգավոր է, քան բոլոր արտաքին թշնամիները միմյանց գումարած»։