Շենքի բակում վիճաբանություն է եղել, հայտնաբերվել են ինքնաշեն ատրճանակ, արնանման հետքեր
Դեկտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ տեղեկություններ են ստացել, որ Դավիթաշեն 3-րդ թաղամասի 21 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, և վիճաբանողներից մեկի մոտ ատրճանակ կա։
Ինչպես փոխանցում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են պարեկները՝ Ա. Գասպարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ, չկրակված պարկուճ, արնանման հետքեր և արյունոտված բժշկական դիմակ։