Դեկտեմբերի 20-25-ը ոչնչացվել է 173 հատ արկ ու զինամթերք, մաքրվել՝ 92 400 քմ տարածք
2021թ. դեկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ «Հումանիտար Ականազերծման Կենտրոն» հիմնադրամի կողմից Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերվել և ոչնչացվել է 173 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք, 215 հատ խոշոր տրամաչափի զինամթերք, մաքրվել՝ 92 400 մ2 տարածք:
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ կատարված աշխատանքների արդյունքում 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս հանրապետության տարածքում հայտնաբերվել է 867417 հատ և ոչնչացվել է 859029 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք: