ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ, առաջատարը Լևոն Արոնյանն է
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնության 14-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ. Մարտիրոսյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։ 65-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի։
Հայկ Մ. Մարտիրոսյանն ու Մագնուս Կարլսենը վաստակել են 10-ական միավոր եւ բաժանում են 3-8-րդ տեղերը։
Միանձնյա առաջատարը Լեւոն Արոնյանն է՝ 11,5 միավոր։ Երկրորդ տեղում ընթացող ռուսաստանցի Դանիիլ Դուբովն ունի 10,5 միավոր։
Առաջնության ավարտին մնացել է 7 տուր։