Հաջորդ տարի՝ եռամսյակը չանցած, մենք կազատվենք այս իշխանություններից․ գեներալ

«Բոլորս հասկանում ենք, որ այս իշխանությունները, որոնք ապրում են հոգեվարքի մեջ, վերջին օրերը ձգելու համար պահում են մեր գործընկերներին բանտերում։ Մենք սատար ենք կանգնում մեր բոլոր կալանավորված գործընկերներին։ Մեր պահանջն է դատախազությունից, որ շրջվեն դեպի ժողովուրդը, դեպի իրավունքն ու օրինականությունը։ Հոգեվարքի մեջ ապրող այս իշխանություններն ունեն մեկ-երկու կամակատարեն, նրանց կոչ ենք անում մարդկային արժեքները գնահատել»,- ՀՀ գլխավոր դատախազության դիմաց այսօր անցկացվող ակցիայի ընթացքում ասաց արդարադատության գեներալ Թաթուլ Պետրոսյանը։
«Ոստիկաններ, դուք էս երկրի գերբն եք կրում, բավական է կատարեք այս իշխանությունների հրահանգները։ Սրանք պլանավորված եկան երկիրը կործանելու։ Սրանց վերջնական նպատակն է լինել թուրքի կամակատար։ Մենք ամեն օր սահման ենք հանձնում, թուրքը քայլելով է մոտենում մեր դիրքերին։ Օր առաջ պետք է ազատվել այս իշխանությունից: Հաջորդ տարի, տա Աստված, եռամսյակը չի հասցնի, մենք կազատվենք այս իշխանություններից»»,- ասաց գեներալ Պետրոսյանը և հավելեց․ «։
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 31-ին ՀՀ գլխավոր դատախազության դիմաց են հավաքվել հասարակական-քաղաքական մի շարք հայտնի գործիչներ, իրավաբաններ, իրավապաշտպաններ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ՝ պահանջելու Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի խափանման միջոցի քննության հարցն արագ քննել։