Արմեն Մելիքբեկյան՝ ՀՖՖ նախագահի «ֆեյք» թեկնածու (տեսանյութ)
Համացանցում մի տեսանյութ է հրապարակվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանի մասին, որը վերնագրված է. «Արմեն Մելիքբեկյան - FAKE թեկնածու»:
Տեսանյութում ասվում է, որ Մելիքբեկյանը epress.am կայքի հիմնադիրն է, որը տարիներ շարունակ սուր քննադատության տակ է պահել բանակը՝ փորձելով իրականության քողի տակ սևացնել պաշտպանական ոլորտը:
Մելիքբեկյանի կայքը առաջինն էր, որը լուսաբանել է տխրահռչակ Ասյա Խաչատրյանին, իր ռեպորտաժներում Արցախի դատարանին անվանել է «Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այսպես կոչված դատարան», «1000 դրամների» օրենքի ընդունման ժամանակ ակտիվ հակաքարոզ է տարել՝ հրապարակելով «Բանակն ազգի սարսափն է. ոչ 1000 դրամների օրենքին» վերտառությամբ հոդված:
Նշվում է նաև, որ Արմեն Մելիքբակյանի հիմնադրամը և կայքը արտերկրից տարիներ շարունակ տասնյակ հազարավոր դոլարների դրամաշնորհներ են ստացել՝ հավանաբար վերևում հիշատակված հոդվածներով դրանց դիմաց «վարձահատույց լինելով»:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների՝ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ նախագահի՝ իշխանությունների համակրած թեկնածուն է, և վերջիններս ամեն ինչ անում են, որ Մելիքբեկյանն ընտրվի այդ պաշտոնում:
