Հայաստանում նախադեպ է ստեղծվել․ ցմահ դատապարտվածը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել
Հայաստանում առաջին անգամ ցմահ դատապարտյալն պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Փաստաբան Միհրան Պողոսյանը տեղեկացնում է, որ ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեսյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։
Aysor.am-ի փոխանցմամբ, Կարեն Օգանեսյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման ԱՄՆ-ում երկու անձի սպանության համար. նա Միացյալ Նահանգներում լսել է հայերենով օգնություն կանչող, բղավող ձայն, մոտեցել, տեսել է, որ երկու մեքսիկացի բռնաբարում են հայ աղջկա, և երկուսին էլ տեղում գնդակահարել է:
ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխվելուց հետո այս տարի 21-րդ տարին էր, որ նա անազատության մեջ էր։ Հայաստանյան օրենսդրության համաձայն, 20 տարի պատիժը կրելուց հետո ցմահ դատապարտյալը կարող է պայմանական ազատ արձակվել:
