Յուրի Խաչատուրովը Երևանում է, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ չեն կատարվել. պաշտպան
Այս թեմայով
- Միհրան Պողոսյանը հրավիրվել է ՀՔԾ
- ՀՔԾ-ն հաստատում է. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունների վերաբերյալ քրգործը վերաբացվել է
- Առայժմ դրված չէ Ադրբեջանի ՀԱՊԿ-ին անդամակցելու կամ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու մասին հարցը. Ալիեւ
- Մի գեղեցիկ օր էլ կասի՝ էլ ռեսուրս չկա, պետք է թանկանա. Շարմազանովը` գազի գնի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Յուրի Գրիգորի Խաչատուրովի վաղաժամկետ հետկանչի ընթացակարգը ավարտվել է: Խաչատուրովը երեկ վերադարձել է Երևան:
Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:
«Յուրի Խաչատուրովը երեկ վերադարձել է Երևան, նրա մասնակցությամբ դեռևս որևէ քննչական գործողություն չի կատարվել: Ինչ վերաբերում է խափանման միջոցը փոխելուն, ապա դրա համար հիմքեր ու նոր հանգամանքներ չկան, խափանման միջոցն ընտրված է»,-ասաց Միհրան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նրա նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել գրավը:
