«Արդարություն» կուսակցությունը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին
Այս թեմայով
- Հատուկ չի արվել, քաղաքական ակցիա չէ․ ԱԺ փոխնախագահը՝ քվորում չապահովելու մասին
- Մենք վերացրել ենք պարտադիր մոլախաղերը ՔԿՀ-ներում, այնտեղ կանխիկ գումար չի պտտվում, նաև չկա չխաղալու տուրք. Արտակ Զեյնալյան
- Մեկնարկել է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Գերմանիա
- Զոհրաբ Մնացականյանին փակ հանդիպման են հրավիրում
Արթուր Բալոյանի ղեկավարած «Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել արտահերթ ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ։
«Վերլուծելով ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը,
Արձանագրելով ընտրական համակարգի փոփոխության հետ կապված Կառավարության ծրագրի տապալման փաստը,
Ամփոփելով այլ կուսակցությունների հետ մեր բանակցությունների արդյունքները,
Հաշվի առնելով կուսակցության տրամադրության տակ գտնվող ռեսուրսները և քարոզարշավի ժամկետները,
Հիմք ընդունելով կուսակցության անդամների ու համակիրների շրջանում անցկացված հարցման արդյունքները,
«Արդարություն» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշեց՝ առանձին ցուցակով կամ դաշինքով չմասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին:
Նպատակ ունենալով նպաստել նոր, փորձառու, հայրենասեր, պատասխանատու գործիչների` Աժ-ում ներկայացված լինելուն՝ որոշեցինք,
1. Համագործակցել այլ կուսակցությունների կողմից առաջադրված անկուսակցական թեկնածուների հետ` նրանց աջակցելու նպատակով,
2. Բանակցել ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների հետ` արդյունավետ համագործակցության եզրեր գտնելու ուղղությամբ,
3. Շարունակել հանդիպումներն ու քննարկումները ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերի հետ` արտախորհրդարանական համագործակցության ձևաչափերի շուրջ», - ասվում է հայտարարության մեջ:
