Թուրքիա - ԱՄՆ տնտեսական հակամարտությունը սրվում է
Այս թեմայով
- Նաղդալյան. Անընդունելի է ցեղասպանության շահարկումը՝ Իսրայել-Թուրքիա հարաբերությունների լարվածության ֆոնին
- Տնտեսական հեղափոխության համար ՀՀ-ն պետք է կարգավորի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ. Մամեդյարով
- Թրամփը հայտարարել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին
- Փայլան. Չարենցի հիշատակի վայրը ոչնչացվել է նրա՝ հայ լինելու պատճառով
Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի հրամանագրով Թուրքիան կտրուկ բարձրացել են մի շարք ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, փաստաթղթի համաձայն՝ ծխախոտային արտադրանքի մաքսատուրքը բարձրացել է 60 տոկոսով, ալկոհոլի՝ 140 տոկոսով, ավտոմեքենաների՝ 120 տոկոսով: Բարձրացել են նաև մի խումբ այլ ապրանքատեսակների մաքսատուրքերը:
Թուրքական լիրան վերջին շրջանում դոլարի և եվրոյի նկատմամբ պատմական նվազագույնի է հասել՝ արժեզրկվելով ավելի քան 40 տոկոսով: Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն էր տվել Թուրքիայից ալյումինի և պողպատի ներմուծման մաքսատուրքի կրկնակի բարձրացմանը՝ համապատասխանաբար մինչև 20 և 50 տոկոսով, ինչն էլ սրեց իրավիճակը:
Ի պատասխան դրան՝ Թուրքիան բոյկոտել էր ամերիկյան էլեկտրոնային ապրանքները: Թուրքիայի իշխանությունները խոստացել էին հրաժավել ամերիկյան շինանյութից:
