Վիգեն Չալդրանյանը թատրոնի տնօրենի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Այս թեմայով
- Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել
- «Նոր, հպարտ և մշակութային գողերը այս գիշեր մտել են Պետական Կամերային Երաժշտական Թատրոնի շենք»․ Հռիփսիմե Առաքելյան
- Ընտրվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ
- Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանն այսօր Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:
Հիշեցնենք, որ արդեն 12 օր է՝ թատրոնի դերասանները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Մինչ այդ, վերջինս համատեղության կարգով զբաղեցնում էր նաև գեղարվեստական ղեկավարի հաստիքը, սակայն դերասանների պահանջով նոյեմբերի 28-ին հրաժարականի դիմում ներկայացրեց, ու արդեն թափուր մնացած այդ պաշտոնում նշանակեց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին, ում թատրոնի արտիստները ևս չընդունեցին և նա էլ հրաժարական ներկայացրեց։
Ներկայումս Համազգային թատրոնում թափուր են և՛ տնօրենի, և՛ գեղարվեստական ղեկավարի պաշտոնները: Թատերախումբն ունի իր թեկնածուները՝ գեղարվեստական ղեկավար՝ Նարինե Գրիգորյան, տնօրեն՝ Արման Նավասարդյան:
