Ազնավուրը` ֆեյքերի մասին. Արտակ Հերիքյան
Լրագրող Արտակ Հերիքյանը ֆեյսբուքյան իր էջում բերել է մի հատված Շառլ Ազնավուրի վերջին <<Կառչի'ր կյանքից>> ինքնակենսագրական գրքից:
Ազնավուրը` ֆեյքերի մասին
Ի՞նչ աշխարհում ենք ապրում: Ամբաստանության, բամբասանքների, ստոր արարքների աշխարհո՞ւմ: Ինտերնետը բոլոր նեխածներին, դժգոհներին և այլ սրիկաների հնարավորություն է տալիս արտահայտվել՝ իրենց ինքնությունը թաքցնելով: Թեպետ, ատելությունն ու հիմարությունը չէին սպասում առաջին համակարգչի ի հայտ գալուն, որպեսզի ավերածություններ գործեն:
