Լուծարվող նախարարությունների աշխատակիցները մինչև երկուշաբթի ժամանակ տվեցին կառավարությանը
Այս թեմայով
- Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած 9985 քաղաքացի ազատվել է քրեական հետապնդումից
- Կառավարության ծրագրում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարցին վերաբերող ինստիտուցիոնալ լուծում չկա. Վարդան Մարաշլյան
- «Հրապարակ». Թեժ պայքար. Ո՞վ կդառնա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
- ՊՆ-ն չի պատրաստվում կոծկել որևէ դեպք, ծառայողական քննություն է անցկացվում. նախարարը՝ զինծառայողի մահվան դեպքը չհայտնելու մասին
Մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցները նամակ հանձնեցին կառավարության ներկայացուցչին և մինչև երկուշաբթի ժամանակ տվեցին, որպեսզի վերանայեն ընդունված որոշումը։ Հակառակ պարագայում կշարունակեն գործադուլները և նստացույցներ կիրականացնեն։
Հիշեցնենք, որ աշխատակիցները բողոքում են նախարարությունների օպտիմալացման/միավորման դեմ: Նրանք դիմում-բողոք էին պատրաստել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տալու համար, սակայն, ըստ կառավարության ներկայացուցչի՝ Փաշինյանը տեղում չէր և չկարողացավ անձամբ նրանց հետ հանդիպել։
Նշենք, որ համաձայն որոշման՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, հնարավոր է՝ միավորվի կրթության և գիտության նախարարությանը, իսկ սփյուռքի նախարարությունը կարող է լուծարվել:
