Երևանում կբարձրանան երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարները
Այս թեմայով
- «Նոր, հպարտ և մշակութային գողերը այս գիշեր մտել են Պետական Կամերային Երաժշտական Թատրոնի շենք»․ Հռիփսիմե Առաքելյան
- «Իմ քայլը» դաշինքի ու ՔՊ֊ի ծրագրում չի եղել Մշակույթի նախարարությունը լուծարելու կետ. Վահան Իշխանյան
- Հայաստանում կրճատվելու է 5 նախարարություն. Մշակույթի, սպորտի և երիտասարդության, սփյուռքի, գյուղատնտեսության ու էներգետիկայի
- Լուծարվող նախարարությունների աշխատակիցները մինչև երկուշաբթի ժամանակ տվեցին կառավարությանը
Երևանի ավագանին այսօրվա նիստում հավանություն տվեց Երևան քաղաքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերի նախագծին, որով նախատեսվում է բարձրացնել երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարները։
Զգալի աճ է նախատեսված Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարների մասով, մասնավորապես՝ գործիքային բաժիններում ուսուցման վճարը ավելանալու է 2800 ՀՀ դրամով կամ 16 տոկոսով, երգեցողությանը՝ 4300 ՀՀ դրամով կամ 28,7 տոկոսով, պարարվեստինը՝ 2000 ՀՀ դրամով կամ 15,4 տոկոսով, կերպարվեստինը՝ 300 ՀՀ դրամով կամ 3,3 տոկոսով, թատերարվեստինը՝ 700 ՀՀ դրամով կամ 8,7 տոկոսով:
2018 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ Երևանի ենթակայության 26 երաժշտական և արվեստի դպրոցներում հիմնական ուսուցմամբ սաների թիվը կազմում է 8124:
Ծառայությունների ավելացված վճարները սուբսիդավորվելու են քաղաքային բյուջեից, այսինքն՝ քաղաքացիները վճարելու են նախկին դրույքաչափերով նախատեսված վճարները։
Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ այս փոփոխության նպատակը դասաժամերն ավելացնելն է երաժշտական դպրոցներում, որն էլ կբարձրացնի ուսուցման որակը, ինչպես նաև ուսուցիչների աշխատավարձերը։
