«Ժողովուրդ». Չի բացառվում Արթուր Դավթյանին ետ կանչելու հարցը
Այս թեմայով
- «Ժողովուրդ». Դատավորներից շատերը չունեն անգամ աշխատանքային տարրական պայմաններ
- «Ժողովուրդ». «Եթե էսպես լինի, ամբողջ Հայաստանին պետք է դատեն»
- «Ժամանակ». «Բերման կենթարկվի» գլխավոր դատախազը
- «Ժողովուրդ». ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն ողջունում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու նախաձեռնությունը. Աշոտյան
Նոր ձևավորվելիք խորհրդարանը պատրաստվում է նաև կադրային փոփոխություններ կատարել: Խոսքը այն մասին է, երբ պաշտոնյաների ընտրությունը և հետկանչումը կատարվում է Ազգային ժողովի կողմից: Ըստ այդմ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում, որ նոր խորհրդարանը բարձրացնի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ետ կանչելու հարցը:
Իսկ մինչ այդ իշխանությունները սպասում են մարտի 1-ի քրեական գործին, որի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը: Մասնավորապես, եթե ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ձախողի Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի ընթացքը, ապա նրա ազատման հարցը կլինի նոր խորհրդարանի օրակարգում:
