Մի գեղեցիկ օր էլ կասի՝ էլ ռեսուրս չկա, պետք է թանկանա. Շարմազանովը` գազի գնի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
Այս թեմայով
- Հակամարտության կարգավորման մեջ իրական առաջընթացի համար պետք է Արցախի անմիջական մասնակցությունը. «Ազատ հայրենիք» կուսակցություն
- Փորձագետ․ Վիեննայում փաստորեն թաղվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
- Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում կամ հեղափոխություն․ Փաշինյան
Փաստորեն տարին փակում ենք ոչ այնքան հպարտ ու արդյունավետ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ գազի գինը սահմանին թանկանալու է, սակայն հայաստանյան սպառողների համար կմնա նույնը:
«Նիկոլը, որ ամիսներ շարունակ մեզ մեղադրում էր գազի գինը արհեստական թանկացնելու, կոռուպցիոն գազային սխեմաներ ստեղծելու մեջ, ու նշում, որ իր վարչապետ դառնալուց հետո հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են,այսօր հայտարարեց, որ սահմանին Հայաստանին մատակարարվող գազի սակագինը թանկանում է։
Այ քեզ բան...Ասում է՝ «Գազպրոմը» «Գազպրոմ Արմենիային» թանկ է վճարում, բայց մենք այնպես կանենք, որ չթանկանա ժողովրդի համար։
Մե՞կ ամի՞ս, երկո՞ւ, երե՞ք, յո՞թ...
Մի գեղեցիկ օր էլ կասի՝ վա՜յ, էլ ռեսուրս չկա, պետք է թանկանա։
Այստեղ են ասել՝ քաղաքականությունը ոչ թե զազրախոսություն է, այլ արդյունավետություն։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Հ.Գ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կորուստ և սահմանին գազի թանկացում։
Սա է Նիկոլի քաղաքականությունը»,- գրառման մեջ նշում է Էդուարդ Շարմազանովը:
