Նոր խորհրդարանում լինելու է Սփյուռքի հետ հարցերի մշտական հանձնաժողով
Այս թեմայով
- Հատուկ չի արվել, քաղաքական ակցիա չէ․ ԱԺ փոխնախագահը՝ քվորում չապահովելու մասին
- Մենք վերացրել ենք պարտադիր մոլախաղերը ՔԿՀ-ներում, այնտեղ կանխիկ գումար չի պտտվում, նաև չկա չխաղալու տուրք. Արտակ Զեյնալյան
- Մեկնարկել է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Գերմանիա
- Զոհրաբ Մնացականյանին փակ հանդիպման են հրավիրում
Նոր Ազգային ժողովում լինելու է Սփյուռքի հետ հարցերի մշտական հանձնաժողով: Այս մասին այսօր նոր խորհրդարանի պատգամավորների մանդատների հանձնման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։ Նա ավելացրեց, որ նման նախագիծ կա:
Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը պետք է լինի ԲՀԿ-ից, Ալեն Սիմոնյանն ասաց. «Խոսքը համակրանքի մասին չէ: Խոսքը տրամաբանության մասին է, որ ամենաշատը քաղաքացիները ձայն են տվել ԲՀԿ-ին, և դա մեզ համար ազդակ է, նաև ինչ-որ չափով հրամայական է: Մեզ համար տարբերություն չկա»:
