Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 30-ամյակը
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարանն այսօր նշում է ծննդյան 30-ամյակը:
«Ծնունդդ շնորհավո՛ր, Հենո՛»,- ֆեյսբուքի պաշտոնական էջում գրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Լոնդոնի «Արսենալի» մամուլի քարտուղարությունը ևս շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին։
«Ծնունդդ շնորհավոր, Միկի։ Մխիթարյանն այսօր դառնում է 30 տարեկան. հուսով ենք լավ ծնունդ կանցկացնես: Անհամբերությամբ ենք սպասում շուտով քեզ տեսնել խաղադաշտում»,- գրել է ակումբն իր թվիթերյան էջում:
