Կայքի արխիվացված տարբերեկ
Երևան, 04.Դեկտեմբերի.2025, 00:00
Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է Հայաստան վերադարձած ռազմագերիների անունները Բաքուն հայտնել Է Երևանին 5 հայ զինծառայողի վերադարձնելու մասին Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին․ ԱՀ ԱԱԾ Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, Փաշինյանի սպանության նախապատրաստություն չի եղել․ պաշտպաններ Տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստանը սկսել է խժռել իր զավակներին». գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը կալանավորվեց

Մենք՝ հայերս, պայքարում ենք մեր երեխաների ապագայի համար․ ֆրանսիահայ հայտնի դերասան Սիմոն Աբգարյան

ՀՀ ԿԳՄՍՆ-ն ներկայացնում է ֆրանսիահայ հայտնի դերասան Սիմոն Աբգարյանի՝ «Ֆիգարո» պարբերականում հրապարակած նամակն ամբողջությամբ․

ՄԵՆՔ՝ ՀԱՅԵՐՍ, ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ. ՍԻՄՈՆ ԱԲԳԱՐՅԱՆ

Հայ ժողովրդին սատարող նամակում, որը տպագրվել է ֆրանսիական հայրահայտ «Ֆիգարո» պարբերականում, ֆրանսիահայ դերասան Սիմոն Աբգարյանը դատապարտել է Արցախի հանդեպ թուրք-ադրբեջանական ագրեսիան և մեղադրել էրդողանին, որ պանթյուրքական նկրտումներից ելնելով, դրդել է Ադրբեջանին հարձակվել Արցախի վրա։

Վեց ամիս առաջ արվեստասեր մի քանի ընկերների հետ Փարիզում հանդիպեցինք Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին: Քննարկումն անցավ հանգիստ, աշխատանքային, կառուցողական և ընկերական մթնոլորտում: Մենք ներկայացնում էինք մեր ծրագրերը՝ Ֆրանսիայի և Հայաստանի համագործակցության վերաբերյալ։ Մեկը խոսում էր գիտելիքների և
փորձի փոխանակման մասին, մյուսը` համատեղ ֆիլմարտադրություն սկսելու եղանակներ գտնելու մասին: Ինչ վերաբերում է ինձ, ես նախարարին հայտնեցի Երևանում ևս մեկ միջազգային թատերական փառատոն անցկացնելու մտադրությանս մասին։ Նախատեսվում էր, որ ես պետք է հուլիսին այցելեի Երևան, սակայն համաճարակը փոխեց բոլորիս ծրագրերը։ Հիշում եմ, որ զրույցի ժամանակ նախարարին ասացի, որ իմ մոտեցումը ոչ թե զգացմունքային է, այլ կոնկրետ և պրագմատիկ։

​Արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանը թուրքական բանակի օգնությամբ լայնածավալ հարձակում է սկսել Արցախի և Հայաստանի վրա։ Եվրոպան և այլ երկրներ խաղաղության կոչ են անում, երբ Էրդողանը բարձրաձայն հայտարարում է, որ կանգնած է ադրբեջանցի կրտսեր եղբոր կողքին, և որ օգնության կհասնի ցանկացած ժամանակ և միջոցներով։ Ինչու՞: Արդյո՞ք կրտսեր եղբոր հանդեպ սիրուց ելնելով, քանի որ նույն լեզվի կրողն են։ Այո, բայց ոչ միայն այդ պատճառով, այլ նույն բնազդով՝ ցեղասպանության բնազդով։ ​Այս ռասիստական հռետորաբանությունը՝ «Turkye über alles» մահացու այս բանաձևը խորապես արմատավորված է թուրքական քաղաքականության մեջ: Բոլոր ժամանակներում թուրքը, հերոսություն ասելով, հասկացել է անմարդկային դաժանություն, իսկ հայրենասիրությունն ընկալվել է
որպես ֆաշիստական ազգայնականություն։

 

ՀԱՎԱՏԱՐԻՄ ՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄԻ ԻՐ ՄՈԼՈՒՑՔԻՆ՝ ԷՐԴՈՂԱՆԸ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ, ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐ, ՏԱՐԱՏԵՍԱԿ ՀՐԹԻՌՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍԻՐԻԱՑԻ, ԼԻԲԻԱՑԻ ՋԻՀԱԴԻՍՏՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ԲԱՔՈՒ

​Ինչպես ցանկացած խելագար, այնպես էլ Էրդողանը աշխարհն ընկալում է միայն հակադրություններով՝ սպառնալիքի և հնազանդության, հաղթողի և պարտվածի, դավաճանի և հավատարիմի: Իր համաթուրքական մոլուցքին հավատարիմ՝ նա Բաքու է ուղարկում ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, տարատեսակ հրթիռներ և սիրիացի, լիբիացի ջիհադիստների, որոնք մարդ էին սպանում Ֆրանսիայում և Եվրոպայում և, որպես Անկարայի մարտիկներ, զինած քրդերին դուրս մղեցին Քոբանից և Աֆրինից:

Բայց ինչու՞ Իլհամ Ալիևը, ինչպես իր հայրը երեսուն տարի առաջ, օտարերկրյա վարձկանների օգնության կարիքն ունի։ Պատերազմի դաշտում առանցքայինը մոտիվացիան է, շահագրգռվածությունը, դա ձեզ կարող է հավաստել ռազմական մարտավարության ցանկացած փորձագետ: Հայերի շահագրգռվածությունը պարզ է. «Գոյատևել առանց նախապայմանի»: Ալիևը, ինչպես Էրդողանը, մոտիվացված է իր քաղաքական գոյատևմամբ, ոչ ավելին: Այս երկու մուլտիմիլիոնատերերի համար այս պատերազմը զուտ թուրք- թուրքական ինքնության հարց չէ։ Դա խայծ է, ծխածածկույթ, որը պետք է թաքցնի այն տնտեսական ճգնաժամը, որն ապրում են իրենց երկրների տնտեսությունները։ Բայց անմեղ մարդկանց արյունը հեղողը պիտի իմանա, որ դա արյուն է դառնալու իր գլխին։

ՄԵՆՔ ՀԻՆ ՈՒ ՀԱԶԱՐԱՄՅԱ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ, ՄԵՆՔ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ԵՎ ՈՐՏԵՂ ԷԼ ԼԻՆԵՆՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՄ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ, ՄԵՐ ԱՄԲՈՂՋ ՈՒԺՈՎ ՈՒ ԶԵՆՔՈՎ ԿԱՋԱԿՑԵՆՔ ԱՐՑԱԽԻՆ՝ ԱՅՆ ՀԱՄԱՐՁԱԿԻՆ, ՈՎ ՄՇՏԱՊԵՍ ԵՎ ԱՌԱՆՑ ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ԻՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՀՆԱԳՈՒՅՆ ԲՆՕՐՐԱՆՈՒՄ

​Իհարկե, Էրդողանը հերքում է, որ այս պատերազմի հրահրողն ինքն է։ Ժխտողականությունը թուրքական դիվանագիտության պատմության մեջ մեծագույն զենքն է։ Բայց Անկարան շարունակում է իր նախորդների ոճով, միշտ նախապես հերքում է սպասվելիք հանցագործությունը. «Թուրքիան լինելու է իր ադրբեջանցի եղբայրների կողքին», սա նշանակում է`«Մենք կավարտենք 1915-ի աշխատանքը»։ Այս ամենն իրենց
հայրերի հանցավոր տրամաբանության մեջ է։ ​Երբ նրան բռնացնում են փաստի վրա, ինչպես գողացող ձեռքը տոպրակում կամ ավելի շուտ ինքնաթիռի ղեկին, վրդովված, վիրավորվում է իր օսմանյան պատվի համար, ինչպես վատ դերասանը կվիրավորվեր։ Նա համառորեն հերքում է այն, ինչն ակնհայտ է: Նրա հանցագործության ապացույցները, այնուամենայնիվ, անջնջելի են՝ Սիրիայում, Լիբիայում, Կիպրոսում, Հունաստանում, այժմ ՝ Արցախում և կրկին Հայաստանում: ​Կան զանգվածային հանցագործությունների բազմաթիվ տեսարաններ, որոնք մատնանշում են նրա երկրի պատմությունը: Էրդողանի ծայրահեղ հպարտությունը անտեսում է բանականությունը, նա միայն ուժն է հասկանում: Եվ երբ Ֆրանսիան միջամտում է, նա նահանջում է: Ինչո՞ւ։ Քանի որ նրա ճնշումը ազդում է իրենից թույլ մարդկանց վրա: Բայց մենք՝ հնագույն և հազարամյա մարդիկ, թույլ չենք և որտեղ էլ լինենք՝ Հայաստանում կամ Սփյուռքում, մեր ամբողջ ուժով, բոլոր ձեռքերով կաջակցենք Արցախին, այն քաջին, որը միշտ և անդադար պահպանում է իր ներկայությունը իր հին բնօրրանում: Քարերը, քանդակված լինեն, թե ոչ, կասեն այդ մասին: Այնտեղ, ինչպես Հայաստանում, տան դռները բաց են ճանապարհորդների համար, և երբ պետք է կերակրեն բազում մարդկանց, դռները բացվում են, վերածվում սեղանի: Հյուրընկալությունը մեր ժողովրդի
պսակն է: Դա է, որ մեզ քաղաքակիրթ է դարձնում:

ՍՏԱԼԻՆԸ ԹԱԹԱՐՆԵՐԻՆ Է ՄԱՏՈՒՑՈՒՄ ԱՐՑԱԽԸ՝ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԾԱՂԻԿԸ, ԵՎ ՄԻ՞ԹԵ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴՏԵՂ ԿԱՎԱՐՏՎԵՐ: Ո՛Չ, ՄԵՆՔ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՆԵՐ ՉԵՆՔ, ՄԵՆՔ ՄԵՐ ԳԵՏԵՐՆ ԵՆՔ, ՄԵՐ ԴԱՇՏԵՐԸ, ՄԵՐ ԱՆՏԱՌՆԵՐՆ ՈՒ ԼԵՌՆԵՐԸ ԵՎ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԽԱՂԱՂ ԱՊՐԵԼ

​Ստալինը թաթարներին է մատուցել Արցախը՝ մեր հայրենիքի ծաղիկը, և մի՞թե պատմությունն այդտեղ կավարտվեր: Ո՛չ, մենք անջատողականներ չենք, մենք մեր գետերն ենք, մեր գետակները, մեր դաշտերը, մեր անտառներն ու լեռները և ցանկանում ենք խաղաղ ապրել: Եվ դո՛ւք, արևմուտքի բարեկամներ, բացեք ձեր գրքերը և հետ գնացեք մինչ մեծ պատմության ընթացքը, քանի որ ՀԻՆ «Հայաստանը» բոլոր քարտեզների և վկայությունների առանցքում է: Ադրբեջանը բռնի կերպով ներխուժել է այդ պատմության մեջ 1918
թվականին. նույնիսկ «Կոկա-Կոլա» ըմպելիքն ավելի հին է, քան այդ երկիրը։ Պատերազմ է: Այդպես է որոշել Անկարայի մարդը՝ իսլամական ջիհադի էմիրը: Եվ Նազիմ Հիքմեթի մայրենի լեզուն, որը դարձել է ազգային լեզու, հոգնում է ինքն իրեն ստելուց: Մագնա բռնապետերը չեն սահմանափակվում մեկ ստով:  Նրանք համառորեն մխրճվում են հետաքրքրաշարժ շողոքորթության մեջ: Բանախոսը դիմում է ստին,
կեղծարարը՝ ակտիվացնում է վախերը։ Պատերազմ է, այո, և աշխարհի մյուս կողմում աշխարհը զբաղված է համաշխարհային գործերով: Մեր երեխաները իրենց սիրո փոխարեն զենք են գրկում: Նրանք քսան տարեկան են, բայց նրանց աչքերը հազարավոր տարիների մասին են պատմում: Նրանք չեն ուզում աքսոր, որն ավելի սարսափելի է, քան պատերազմը, որ սպանում է մարդկանց: Նրանք չեն քայլի Դեր Զորի անապատներում: Նրանց դիակները չեն նետվի: Այո՛, սա պատերազմ է: Այսպես Ադրբեջանի փոխարեն որոշել են թուրքերը:
Որտե՞ղ էր թաքնված այս ամբողջ ատելությունը, պարոնա՛յք: Ժամանակն էր, որ այն ջրի երես դուրս գար, և աշխարհը ձեզ տեսնի այնպիսին, ինպիսին դուք կաք իրականում: Հրեշներ՝ թաթախված ատելության և դառնության մեջ, ագահ ամբիցիոզներ, որոնք չգիտեն կիսել: Իհարկե, ձեր ընտանիքները կարողություն ունեն: Բայց հե՛նց ձեր ժողովուրդը ձեզ կկախի, քանի որ եթե պատերազմն առաքինություն ունի, ապա դա
գաղտնիքները ջրի երես բերելն է:

ՄԵՆՔ` ՀԱՅԵՐՍ, ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ՝ ՀԻՇԵԼՈՎ ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՄԱՀԱՆԱԼ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ

Չնայած ձեր գերժամանակակից զենքին, չնայած կրոնական շեշտադրումներով ձեր աղաղակումներին, չնայած ձեր՝ ամսական 2000 դոլարով վարձակալած ջիհադիստներին և նրանց՝ համարձակ որակող պիտակներին, դուք չեք շահի: Քանի որ դո՛ւք արդեն կորցրել եք: Վերցրե՛ք ձեր դիերն ու գնացեք. հայերի հողը գիտելիքի, մեղրի ու վարդերի երկիր է: Դուք չգիտեք, թե ինչպես վարվել այդ սուրբ հողի հետ: Այստեղ
կանայք թագուհիներ են, որ իրենց մեջ ուրախություն են կրում: Իսկ աղջիկները տղամարդուն հանձնվելու պարտադրանք չունեն: Այստեղ երաժշտությունն ու գինին անփոխարինելի դեղամիջոցներ են: Այստեղ մենք կարող ենք աղոթել այնպես, ինչպես ցանկանում ենք: Կարող ենք հավատալ կամ չհավատալ. ոչ ոք ոչինչ չի ասի: Քանի որ մենք պարզապես երկիր չենք, այլ խաչմերուկ, որտեղ հատվում է ամբողջ մարդկությունը: Մենք այստեղ դարեր շարունակ գործել ենք անդավաճան զմայլանքով՝ նույնիսկ մարտական ​​խստության
պայմաններում: Եվ մենք ձեզ կընդդիմանանք նաև պարի միջոցով: Մենք մեծացել ենք առյուծների արգանդում. հիշե՛ք սա, նախքան գառների պես մեզ սպանդի ենթարկելու մասին մտածելը։ Բայց ամենից առաջ հիշեք, որ մենք չենք մոռանում 1915 թվականը, որից դասեր ենք քաղել: Այո՛, այսուհետ մենք գիտենք, որ աշխարհը զբաղվում է իր գործերով, և «ոչինչ» չի շեղի նրան: Եվ եթե այս «ոչինչ» -ն արժանի
դարձներ մեզ նայելու, այն միշտ կարվեր ուշացած: Այս աշխարհի գիտակցությունները միշտ ջարդից հետո են գալիս` ուշացած: Նրանք միշտ գտնում են ճիշտ և պերճախոս բառեր, որ արդարացնեն իրենց հապաղումը: Հապաղումը, որը միակը չէր: Մենք` հայերս, որտեղ էլ որ ապրենք, գիտենք դա: Մենք պայքարում ենք մեր երեխաների ապագայի համար՝ հիշելով մեր նահատակներին, որոնք հրաժարվում են
մահանալ երկրորդ անգամ….

Հ.Գ.- Ինչպես խոստացել էի, ընկերներիս հետ շուտով կգնամ Հայաստան` թատերական միջազգային նոր փառատոն հիմնելու համար:
Նշենք, որ ծագումով հայ, ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, «Actes sud papiers» հրատարակչության գրող, հրապարակախոս Սիմոն Աբգարյանն արժանացել է 2020 թվականի երեք «Մոլիեր» թատերական մրցանակին՝ «Ներկայացում և Հանրային թատրոնի լավագույն բեմադրություն», «Ֆրանկոֆոն կենդանի հեղինակ» անվանակարգերում:

Հանրապետությունում փակ ավտոճանապարհներ կան Գերիների ծնողներն այս պահին Կառավարության շենքի դիմաց նստացույց են անում (տեսանյութ) Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր Անցնող 2021 թվականը դժվար տարի էր բոլորիս համար. մեր գրեթե բոլոր կանխատեսումները, ցավոք, իրականացան. Արթուր Վանեցյան Կոտայքի մարզում 29–ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, որոնք դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին. Մամիկոն Ասլանյան Ի՞նչ եղանակ է սպասվում տոնական օրերին Նոր հաղթանակներ կռենք. Սեյրան Օհանյան Անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց, այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում. ՀՀ ՄԻՊ Արցախի ԱԳ նախարարն այցելել է զորամասեր և շնորհավորել զինծառայողներին Նոր տարում ազգային միասնականությամբ լծվենք մեր պետականությունը պաշտպանելու և ամրացնելու գործին. «Հայաստան» դաշինք Հաջորդ տարի՝ եռամսյակը չանցած, մենք կազատվենք այս իշխանություններից․ գեներալ Նոր տարին չի գալիս, որովհետև մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով, ով գողացավ հազարավոր երիտասարդների կյանքեր. Անդրանիկ Թևանյան Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Մյասնիկյան պողոտայում բախվել են Nissan-ն ու UAZ-ը, վերջինը կողաշրջվել է․ 15-ամյա պատանին հոսպիտալացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույց Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայրերով, նպատակաուղղված. Գեղամ Ստեփանյան Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Հայտնիների ամենաքննարկված թափանցիկ զգեստները (լուսանկարներ) Դորլաը փոքր-ինչ աճել է, եվրոն ու ռուբլին՝ նվազել. արտարժույթների փոխարժեքներն այսօր Տոնելու ոչ ցանկություն ունեմ, ոչ տրամադրություն. Տիգրան Աբրահամյան Չի բացառվում՝ ցանկություն առաջանա Նոր տարին դիմավորել հարազատ տնից հեռու. աստղագուշակ Ինչ եղանակ է սպասվում տոնական օրերին Այս իշխանության պաշտոնավարման յուրաքանչյուր օրը բերում է նոր կորուստներ և ավելի է վտանգում ապագան․ Վահե Հակոբյան Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու Երևանի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն Մեր թշնամիները այսպիսի երազանք՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով, չէին կարող երբևէ ունենալ․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)․ 168.am Գառնիկ Իսագուլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, պահվում է մեկուսացված, ցուրտ սենյակում Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարումը ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ, առաջատարը Լևոն Արոնյանն է Դատարանը մերժել է նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը. Ռուբեն Մելիքյան Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած քաղաքական նոր տարրերը Տավուշի մարզում ՀՀ ՊՆ փոխգնդապետը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է Դատախազությունը ստացել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը Կառավարությունը վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությունը Երևան- Ստամբուլ- Երևան չվերթներ կիրականացնի Պահանջում ենք դադարեցնել ՏԻՄ-երի վրա ապօրինի ազդեցություններն ու դրանց կազմակերպումը․ հայտարարություն Կաշառք ստանալու համար հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդը պարտադիր պետք է սիրի հայերին․ Արթուր Ղազինյան Սա խուժանապետության հաստատաման փորձ է մեր երկրում․ Սաղաթելյանը՝ Վարդենիսում հետընտրական խայտառակության մասին Կեղծ դիպլոմ, գողացված պետհամարանիշ. ԱԱԾ-ին խնդրում ենք ուսումնասիրել նաև մեր հրապարակումները Ինչո՞ւ է կառավարությունն իր ազգադավ քաղաքական օրակարգի գործիք դարձնում մեր մտավորականներին Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, Օպել-ում հրդեհ է բռնկվել, կա վիրավոր Երևանում բախվել են Pontiac-ն ու Volkswagen-ը. նրանք հայտնվել են կանաչ գազոնում, կան վիրավորներ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար. Փաշինյանի այցը ՍԴ քրեապես պատժելի արարք է Հաջորդ տարի ևս ունենք գնաճի կանխատեսումներ. կառավարությունը դրա հետևանքները մեղմելու քայլեր չի նախատեսում. Պատգամավոր ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղի ադրբեջանցիներին Արցախ վերադարձնելու վերաբերյալ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Աշխարհում կա՞ մի պետություն, որը ծնի այնպիսի ղեկավար, ով թշնամու օգտին քարոզում է թշնամուց է՛լ ավելի մեծ էնտուզիազմով. Անդրանիկ Թևանյան Լարված իրավիճակ և քաշքշոց Վարդենիսի ավագանու անդամների միջև ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր գերիներին 24-ամյա աղջկան գտել են անգիտակից վիճակում. բնակարանում թմրամիջոց ու արնանման հետքեր են հայտնաբերվել Ամենօրյա ռեժիմով իշխանություններին տեսնելը շատ տհաճ է. նրանց լպիրշությունը շատ զզվելի է. Արեգնազ Մանուկյան Շղթան շարունակվում է. ահա թե ինչի են հանգեցրել «բարեփոխումները». 168.am Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք. մահացել է 11 քաղաքացի Ե՞րբ կկայանա Պուտին-Բայդեն հեռախոսազրույցը Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն Դեկտեմբերի 20-25-ը ոչնչացվել է 173 հատ արկ ու զինամթերք, մաքրվել՝ 92 400 քմ տարածք Հայաստանին 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերվել Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման թուրքական նախապայմաններից մեկը հայտնի է Աճե՞լ, թե՞ նվազել է դոլարը․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Շենքի բակում վիճաբանություն է եղել, հայտնաբերվել են ինքնաշեն ատրճանակ, արնանման հետքեր Ինչպիսին է իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում Հրդեհ անասնագոմում. ծխահարվել և անկել են մի շարք կենդանիներ Ո՞ր մարզերում այսօր լույս չի լինի «Հրապարակ». Դավիթ Տոնոյանը հանդես կգա սենսացիոն բացահայտումներով «Հրապարակ». Արա Այվազյանը վերադառնում է «Հրապարակ». Խորհրդարանականներից կազմված պատվիրակություն կայցելի ԱՄՆ. ընդդիմադիրներից ովքեր կգնան Դատարանն այսօր հերթական անգամ փաստել է, որ Փաշինյանի խոսնակը զրպարտություն է հրապարակել Վանեցյանի մասին. փաստաբան Ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում․ Առուշ Առուշանյանի ուղերձը գորիսեցիներին Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են ՎԱԶ 21099-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության Камаз-ը․ կա 5 վիրավոր Հրազդանի տներից մեկի մոտակա անասնագոմում հրդեհ է բռնկվել Ուղղակի ապշեցուցիչ է, որ Հայաստանում ազատորեն գործում է թուրք-ադրբեջանական քարոզչամիջոց․ Ավետիք Իշխանյան Պարեկայինները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ) Ախր Սովետի թիվը չի, և հիմա դժվար է տվյալները թաքցնել. պատգամավորը՝ Փաշինյանի փաստերի մասին Կապանում հյուպատոսություն բացելն ազդակ է առ այն, թե Իրանի համար որքան կարևոր է Սյունիքը․ Ոսկանյան